Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

15.01.2016

Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ամփոփվեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Նիստը վարում էր ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Ա. Բախշյանը: Ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը և Վ. Դավթյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը, մարզպետարանի աշխատակազմի և մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Սյունիքի մարզի փրկարար ծառայության գործունեության հիմնական ուղղությունների ու կատարված աշխատանքների մասին հաշվետություն ներկայացրեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Բ. Զաքարյանը:
2015 թվականին Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է` 757 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 36, մարմնական վնասվածքներ ստացել 135 մարդ, օգնություն է ցուցաբերվել 680 մարդու: 2015թվականի ընթացքում արտակարգ իրավիճակների դեպքերը մարզի տարածքում աճել են 200-ով, զոհերի թիվը ավելացել է 10-ով, վիրավորների թիվը` 48-ով: Նշված դեպքերից` 646-ը տեխնածին են: Հրդեհների թիվը մարզում աճել է 87-ով: Հրդեհի հետևանքով զոհվել է 2, տուժել ` 6 մարդ:
Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է տարերային ԱԻ 111 դեպք, որը կազմում է ընդհանուր դեպքերի 14.7 %: Տարերային արտակարգ դեպքերը 2014թ համեմատ մարզում ավելացել են 46-ով: Տարվա ընթացքում գրանցվել է որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման ` 4 դեպք( 2 զոհ ), կեղծ ահազանգի 11 դեպք: Սոցիալ-կենցաղային դեպքերը 2014թ համեմատ ավելացել են 60-ով:
Գրանցվել է ականի հայտնաբերման` 1 դեպք: 2015թ ընթացքում մարզի տարածքում գրանցվել է բրուցելյոզ հիվանդության վարակվածության 36 դեպք, որից 16-ը Կապան քաղաքում, 16-ը` Գորիսի, 4-ը` Սիսիանի տարածաշրջաններում :
Տարվա ընթացքում բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անց են կացվել օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ, շտաբային ուսումնավարժություններ :
Համաձայն կազմված թեմատիկ հաշվարկների` Սյունիքի ՄՓՎ փրկարարական ծառայողների, ստորաբաժանումների հրամանատարների և սպաների մասնակցությամբ կազմվել են ուսումնական խմբեր և անց են կացվել ծառայողական ու շարային պատրաստության պարապմունքներ:
Սյունիքի ՄՓՎ-ը 2015թ.-ի ընթացքում պարբերաբար մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների կողմից Սյունիքի մարզում կազմակերպված և անցկացված սեմինարներին, կապված անտառային և այլ բուսածածկ տարածքների պահպանման ու հրդեհների ծագման խնդիրների վերաբերյալ հարցերի քննարկմանը, հանդես եկել զեկույցներով, առաջարկություններով և ծրագրերով:
Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացրեցին նաև ՀՀ ՏԿԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայությունների ղեկավարները:
ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ա.Պետրոսյանը բարձր գնահատեց անցած տարվա ընթացքում Սյունիքի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները, մասնավորապես, անդրադառնալով մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքներում մարզային և համայնքային իշխանությունների անմիջական մասնակցությանը:
<<Շատ համայնքների համեմատ Սյունիքի մարզում ճանապարհատրանսպորտային խցանումների, հրդեհների, ձնաբքի ժամանակ ստեղծված աշխատանքները կատարվել են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, մարզպետարանի աշխատակազմի և մարզային այլ կառույցների ղեկավարների մասնակցությամբ>>,- նշեց Ա.Պետրոսյանը:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը իր խոսքում կարևորեց նախարարության, մարզպետարանի, համայնքների, փրկարարական ծառայության և բնակչության հետ համատեղ տարված աշխատանքները, հավելելով, որ մարզի փրկարարական վարչության աշխատակիցները ծառայում են պատրաստակամությամբ ու բարեխղճորեն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհակալագրով օրինակելի ծառայության համար պարգևատրվեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչության մի շարք աշխատակիցներ: Համայնքներում իրականացված ծառայությունների համար Սյունիքի փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցների շնորհակալագրեր, հուշանվերներ ու դրամական պարգևներ հանձնեցին նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարները:
ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Ա. Բախշյանը իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին ծառայության համար` մաղթելով վերջիններիս անփորձանք ծառայություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24