Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶԼՄ-ների ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

25.01.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մշակված աշխատակարգի համաձայն` այսօր մարզպետին մարզի զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ հաշվետվություններ ներկայացրեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
Նախքան ստորաբաժանումների կողմից աշխատանքների ներկայացնելը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ մարզպետարանի գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովումը ոչ միայն բխում է օրենքի պահանջներից, այլև հնարավորություն է տալիս աշխատել ավելի արդյունավետ և նպատակային:
Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը, ամփոփելով անցած աշխատանքային տարվա արդյունքները, նշեց. որ 2015թ. ՀՀ պետական բյուջեից մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը կազմել է 99.6%, համայնքներին դոտացիաների հատկացումը՝ 100%: Պետական բյուջեից մարզպետարանի միջոցով ֆինանսավորվող ծրագրերի և համայնքների բյուջեի ծախսերի գծով 2015 թվականին պարտքեր չեն առաջացել:
Վարչության գործունեության հետ կապված մարզպետը կարևորեց աջակցությունը համայնքներին` հատկապես սեփական եկամուտների հավաքագրման գործում: Առկա   բացթողումները շտկելու նպատակով մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  հանձնարարեց այս տարվա առաջին եռամսյակում լուծում տալ սեփական եկամուտների հավաքագրման խնդրին:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը նշեց, որ մարզում նկատելիորեն նվազել է բնական աճը: Զեկուցվեց, որ ախտորոշվել է հեպատիտ C-ով վարակված 16 հիվանդ, ովքեր ամբողջովին ապաքինվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Նշվեց, որ  սոցփաթեթի  շահառուների   շրջանակներում   հետազոտվածների  18 %-ի մոտ հայտնաբերվել են առողջական շեղումներ:  Մարզպետը հանձնարարեց դպրոցահասակ երեխաների մոտ իրականացնել համալիր ստուգումներ, ինչպես նաև ուշադրություն դարձնել կանխարգելիչ հետազոտությունների խնդրին և համակարգել այն,  հետաքրքրվեց  նաև մարզում տիրող սուր շնչառական վարակների իրավիճակով, կանխարգելիչ և բուժական գործողություններով: Զեկուցվեց, որ մարզում իրավիճակը կայուն է և հիվանդությունը նվազման միտում ունի:
Նշվեց, որ ընթացիկ տարում կբարեկարգվեն Կապանի պոլիկլինիկայի և Սիսիանի բժշկական կենտրոնի շենքային պայմանները, նախատեսվում է իրականացնել նաև առողջապահական բարեփոխումների ծրագիր:
Անդրադառնալով կրթության ոլորտին, մարզպետը մատնանշեց գյուղական դպրոցներում առկա խնդիրները, նշելով, որ այստեղ կատարվում են բազմաթիվ աշխատանքներ և ներդրումներ, սակայն  դրանց արդյունքները բավարար համարել չի կարելի: Մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել անբարեխիղճ տնօրենների, եղանակային պայմանների հետ կապված գյուղական համայնքների դպրոցների ուսուցիչների հաճախելիության, ինչպես նաև ուսումնական հաստատություններում կադրային քաղաքականության վարման հետ կապված հարցերը: Մասնավորապես, վերանայել դպրոցներում արտաժամյա պարապմունքների խնդիրը, ստեղծել մասնագիտական խմբեր, կատարել ուսումնասիրություններ այն կանոնակարգելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվացնել գյուղական դպրոցներում <<Պատանի երկապահ>> ակումբների գործունեությունը, կանխել դպրոցներում տարատեսակ դրամահավաքությունը և կանոնակարգել խնդրի հետ կապված մի շարք այլ հարցեր: Միջոցներ ձեռնարկել մարզի բոլոր դպրոցներում <<Տաք սնունդ>> ծրագրի շարունակականությունն ապահովելու և այն իրականցնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց գյուղական համայնքներում անասնապահությունը զարգացնելու նպատակով վերանայել առկա ռեսուրսները՝ <<ԳԱՄԿ>>-երի հետ փոխգործակցությունը սերտացնելու և արդյունավետ իրականացնելու համար: Անդրադառնալով արհեստական սերմնավորման խնդրին` մարզպետը կարևորեց, տեղերում վարակները կանխարգելելու համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը և խորհրդատվության իրականացումը:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնին հանձնարարեց արագացնել բիզնես ծրագրերի մշակումը` մասնավորապես, հետաքրքրվելով չրանոցների և պլաստիկ տարաների վերամշակման ծրագրերի ընթացքով, որոնց իրականցումով մարզում աշխատատեղեր ստեղծելու հնարավորություններ կստեղծվեն:
Անդրադարձ եղավ նաև հրատապ ծրագրերի ուսումնասիրման, գյուղական համայնքներում աշխատակազմերի ղեկավարների կադրային քաղաքականության, վերջիններիս վերապատրաստումները տեղերում կազմակերպելու, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, գյուղական ճանապարհների անցանելիության վերահսկման, մի շարք ինքնակամ շինությունների օրինականացման, համայնքների խոշորացումից հետո քարտեզագրման և գլխավոր հատակագծերի խնդրի կանոնակարգման, սոցիալական ոլորտում դրամական միջոցների հասցեականության ապահովումը կանոնակարգելու և վերահսկելու հետ կապված մի շարք հարցերի: Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին:
Ընդհանուր առմամբ մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների մեկ տարվա աշխատանքները մարզպետի կողմից արժանացան դրական գնահատականի: Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց տարվա ընթացքում կառույցի կողմից կատարված աշխատանքներից՝ հույս հայտնելով, որ նույնպիսի պատասխանատվությամբ աշխատանքներ կտարվեն նաև ընթացիկ տարում:
Խորհրդակցության ավարտից հետո մարզպետը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին, հավաստիացնելով, որ ներդրումային ծրագրերը մարզում շարունակվելու են և առաջիկայում մարզում լուծում են ստանալու բազմաթիվ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36