Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

27.01.2016

 Թանկագի՛ն հայրենակիցներ, պարոնա՛յք սպաներ, հարգելի՛ զինվորներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ։ Հայոց բանակը բոլորիս հպարտությունն ու պարծանքն է, մեր ժողովրդի տասնամյակների մաքառումների մեծագույն ձեռքբերումը:
Մեր պատմության մեջ չի եղել տևական խաղաղ ու անվտանգ ժամանակաշրջան. մենք միշտ էլ պայքարել ենք մեր պետության ու անկախության, մեր ժողովրդի նվիրական արժեքների պահպանության ու սերունդներին ժառանգելու համար:
Հայոց փառապանծ բանակն անցել է ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, կարողացել արժանապատվորեն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը և այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Այդ անցած ուղին, մեծ հաշվով, մեր սերնդի ու մեր երկրի նորագույն պատմությունն է:
Այսօր՝ մեր հաղթական բանակի ստեղծման 24-րդ տարեդարձի օրը, մեկ անգամ ևս գլուխ խոնարհենք մեր նորօրյա ազատագրական պայքարում նահատակված հայորդիների հիշատակի առջև, հիշենք, նրանց, ովքեր կազմակերպեցին Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը:
Խոնարհումի ու երախտագիտության խոսք եմ ուզում հղել այսօր մեր երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն ապահովող հայ զինվորներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով նպաստում են հայոց բանակի հզորացմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, Սյունիքը մեր բանակի կայացման ու մեր հաղթանակների կերտման գործում անգերագնահատելի դերակատարություն է ունեցել, ուստի, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղություն, քաջառողջություն, իսկ մեր բանակի սպայական կազմին ու զինվորներին՝ դժվարին ու պատվաբեր ծառայության իրականացման ընթացքում՝ հավատ, անկոտրում կամք ու վճռականություն և մեծագույն հաջողություններ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
27 հունվարի 2016թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36