Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

28.01.2016

Այսօր, հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ, Սյունիքի մարզկենտրոնում անցկացվեցին տոնական միջոցառումներ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վ.Գրիգորյանը և Վ.Դավթյանը, մարզպետի օգնական Զ. Նիկողոսյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Կապանում տեղակայված N զորամասում, որտեղ անցկացվեց տոնական միջոցառում: Օրվան նվիրված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքը զինծառայողներին փոխանցեց մարզպետի օգնական Զ. Նիկողոսյանը` նրանց մաղթելով բարի ու խաղաղ ծառայություն: Կապանում անցկացվող միջոցառումները շարունակվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ մերօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ու Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին դրվեցին ծաղիկներ: Այնուհետև հայոց բանակի օրվան նվիրված Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց  հանդիսավոր նիստ, ուր մարզպետի անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը` մաղթելով հայոց բանակին բարձր մարտունակություն և խաղաղություն: Հանդիսավոր նիստին հաջորդեց տոնական համերգը:
Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ անցկացվեցին նաև մարզի մյուս քաղաքային համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36