Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

29.01.2016

  Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում ներկայացվեցին <<Մեկ քայլ առաջ Հայաստանում կանաչ էկոնոմիկայի զարգացման ուղղությամբ` կանաչ աճի ցուցանիշների արտացոլմամբ քարտեզ` ՀՀ Սյունիքի մարզի համար>> փորձացուցադրական ծրագրի արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, ծրագրի ղեկավարներ ու փորձագետներ: Ծրագրի պատասխանատուները ամփոփ ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ու արդյունքները: Այն Հայաստանում իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ և հնարավորություն է տալիս տարածքային և տեղական կառավարման մարմիներին, կազմակերպություններին, ձեռներեցներին իրենց հաշվետվային համակարգում կանաչ տնտեսության և կանաչ աճի ցուցանիշների տեղայնացման, դրանց հնարավոր ներդրման, տեղեկատվական համապատասխան համակարգերի ձևավորման ու վարման, ինչպես նաև տնտեսական ու բնապահպանական բնագավառների կառավարման քաղաքականության մշակման համար նպաստավոր միջավայր ձևավորել:
Հանդիպմանը ներկայացվեց նաև հեռանկարային <<Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (GIS) և դրանց կիրառումը տարածաշրջանային տնտեսության ոլորտների կառավարման և տեղեկատվական կարիքների սպասարկման համար>> ծրագիրը, որի կիրառումը հնարավորություն կտա կատարել սոցիալական, ենթակառուցվածքային, տնտեսական և այլ հիմնախնդիրների ցուցադրում մարզի քարտեզի վրա, կատարել կարիքների օպերատիվ վերլուծություն և գերակա խնդիրների ընտրություն: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան իրենց առաջարկություններով: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Դավթյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, նշելով, որ նման ծրագրերի իրականացումը կարևոր է մարզի տնտեսությունը, ենթակառուցվածքները զարգացնելու համար,դրանց շարունակության ու իրականացման համար առաջիկայում որոշակի քայլեր կձեռնարկվեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36