Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

01.02.2016

Հունվարի 31-ին Սյունիքի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը: Կազմակերպված ձևով իրականացվեց զինակոչիկների տեղափոխումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան: Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման և տարածքային զինկոմիսարիատների աշխատակիցների ուղեկցությամբ զինակոչիկներն այցելել են քաղաքային համայնքների հուշահամալիրներ, ծաղկեպսակներ դրել զոհված ազամարտիկների շիրիմներին: Հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատների բակերում տեղի են ունեցել բարեմաղթանքի միտինգներ, որին մասնակցել են մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: Միտինգներն ավարտվել են փոքրիկ համերգով: ՀՀ Սյունիքի մարզի տարածքային զինկոմիսարիատները կատարել են պետական առաջադրանքը և ապահովել համապատասխան թվաքանակով զինակոչիկների ներկայությունը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51