Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՁՆԱԲՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՏԱՍՆՅԱԿ ՄԵՔԵՆԱՆԵՐ

02.02.2016

Փետրվարի 2-ին սաստիկ բքի պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում: Ըստ ՀՀ ՏԿԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկատվության` փրկարարական աշխատանքների արդյունքում 4 տասնյակից ավելի մեքենաներ դուրս են բերվել ձնաբքից: Փրկարարական և ճանապարհի մաքրման աշխատանքները դժվարանում էին ձնաբքի, ուժեղ քամու և ցածր տեսանելիության հետևանքով: Դեպքի վայրում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով անձամբ է ղեկավարել փրկարարական և ճանապարհի մաքրման աշխատանքները: Մարզպետը տեղում հետաքրքրվել է նաև ձնաբքի տակ մնացած ուղևորների որպիսությամբ, պատասխանատուների հետ քննարկել, թե հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար ինչ գործողություններ պետք է կատարել:
Փետրվարի 1-2-ին փրկարարական աշխատանքների ընթացքում Սիսիանի և Գորիսի հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել մոտ 200 տրանսպորտային միջոցի և 700 ուղևորների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11