Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ

08.02.2016

Փետրվարի 15-17-ին Սյունիքի մարզում կանցկացվի դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը: Դպրոցական օլիմպիադաները, որոնցում ընդգրկված են 16 առարկաներ, անցկացվում են 3 փուլով։ Տարածքային փուլին մասնակցում են դպրոցական փուլում հաղթած աշակերտները:
Փետրվարի 15-ին մարզի օլիմպիականները կմրցեն <<Հայոց լեզու>> և <<ՆԶՊ>> առարկաներից, որոնք կկայանան Կապանի թիվ 1, Գորիսի թիվ 3, Սիսիանի թիվ 2 հիմնական և Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցներում: Փետրվարի 16-ին Կապանի թիվ 7, Գորիսի թիվ 6, Սիսիանի թիվ 5 հիմնական և Ագարակի միջնակարգ դպրոցներում օլիմպիադաներ կանցկացվեց <<Հայ Գրականություն>>, <<Ֆրանսերեն>>, <<Գերմաներեն>>, <<Անգլերեն>> և <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկաներից: <<Պատմություն>> և <<Ռուսաց լեզու>> առարակների օլիմպիադաները կանցկացվեն փետրվարի 17-ին Կապանի թիվ 6. Գորիսի թիվ 2, Սիսիանի թիվ 4 հիմնական և Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում:
Ըստ կարգի` <<Մաթեմատիկա>>, <<Ֆիզիկա>>, <<Կենսաբանություն>>, <<Աստղագիտություն>>, <<Ինֆորմատիկա>>, <<Քիմիա>>, <<Աշխարհագրություն>> առարկայական օլիմպիադաների առաջին փուլը բոլոր դպրոցներում անցկացվում է առցանց:Առցանց օլիմպիադան մեկնարկել է փետրվարի 2-ին և կավարտվի փետրվարի 9-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36