Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ <<ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ՀԱՅԱՍՏԱՆ>> ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

09.02.2016

Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն այսօր ընդունեց <<Պահպանվող Տարածքների աջակցման Ծրագիր-Հայաստան>> ԾԻԳ-ի թիմի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիի ղեկավարած պատվիրակությանը: Քննարկմանը մասնակցում էր նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը:
<<Պահպանվող Տարածքների աջակցման Ծրագիր-Հայաստան>> ԾԻԳ-ը Հայաստանի Հանրապետության ու Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջև 08.07.2011թ. ստորագրված <<Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան>> ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում <<Զանգեզուր կենսոլորտային համալիրի հիմնադրման և շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի>> խորհրդատու կազմակերպությունն է: Ծրագրի արժեքը կազմում է 8.25 մլն եվրո:
Ռամազ Գոխելաշվիլին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ծրագրի հաջող իրականացման երաշխիքներից մեկը մարզային և տեղական իշխանությունների հետ համաձայնեցված աշխատանքն է:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը հավաստիացրեց, որ մարզային իշխանությունները շահագրգռված են ծրագրի հաջող և լիարժեք իրականացման հարցում և վստահեցրել, որ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ ծրագրի իրականացման ընթացքում ծագած բոլոր հարցերը կստանան տրամաբանական լուծում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ մի շարք տեխնիկական և ընթացակարգային խնդիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36