Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
15.02.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն ու զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը փետրվարի 11-ին Շինուհայրում մասնակցեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող <<Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացում>> ծրագրի շրջանակներում կազմակերպված տեղեկատվական սեմինարին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Ծրագիրը հնարավորություն է տալու համաչափ զարգացնել խոշորացված համայնքները: Այն բարելավելու է համայնքային ենթակառուցվածքների աշխատանքները, աջակցելու` տեղական ինքնակառավարման մարմիներին որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Սեմինարի մասնակիցները ծանոթացան ծրագրին, ինչպես նաև ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկությունները: