Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15.02.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն ու զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը փետրվարի 11-ին  Շինուհայրում մասնակցեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող <<Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացում>> ծրագրի շրջանակներում կազմակերպված տեղեկատվական սեմինարին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Ծրագիրը հնարավորություն է տալու համաչափ զարգացնել խոշորացված համայնքները: Այն բարելավելու է համայնքային ենթակառուցվածքների աշխատանքները, աջակցելու` տեղական ինքնակառավարման մարմիներին որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Սեմինարի մասնակիցները ծանոթացան ծրագրին, ինչպես նաև ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36