Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

16.02.2016

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը փետրվարի 15-ին <<Իմ Հայաստանը>> մշակութային տուրիզմի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկեց նախագծի հետ կապված հարցեր: Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները, քննարկեցին առկա խնդիրները, հանդես եկան Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջարկություններով: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն:
<<Իմ Հայաստանը>> մշակութային տուրիզմի զարգացման ծրագիրը իրականացնում է Սմիթսոնյան ինստիտուտը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Այն նպատակ ունի ՀՀ մարզերում խթանել ու զարգացնել մշակութային ժառանգության տուրիզմը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36