Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
19.02.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղավ Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր, Ալվանք, Լեհվազ, Վարդանիձոր համայնքներում: Շվանիձորում մարզպետի տեղակալը հանդիպել է համայնքի ղեկավարին, քննարկել hամայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված հարցեր, ծանոթացել առկա խնդիրներին:Վ. Դավթյանը հետաքրքրվել է <<Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի>> (IFAD) հետ իրականցավող ծրագրի ընթացքին: Շվանիձորի միջնակարգ դպրոցում մարզպետի տեղակալը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանի հետ մասնակցել է մանկավարժական խորհրդի նիստին, քննարկել դպրոցում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Վ. Դավթյանը հետաքրքրվեց կրթօջախում տաք սննդի կազմակերպման աշխատանքների ընթացքից, այնուհետև եղավ համայնքի դաշտավայրերում, ծանոթացել գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին:
Ալվանքում համայնքի ղեկավարի հետ քննարկման ընթացքում հանձնարարվեց կարճ ժամանակահատվածում վերացնել մի շարք կառույցներում առկա թերությունները: Քննարկվել են նաև Ալվանքի միջնակարգ դպրոցի շենքի անմխիթար վիճակի ու դրա բարելավման հետ կապված հարցեր: Դպրոցում Վ. Դավթյանը մանկավարժներին հորդորեց աշակերտներին ներգրավել տարատեսակ միջոցառումներում, առաջարկ եղավ աշակերտների դաստիարակության ու մտածելակեպի զարգացման նպատակով ուշադրություն դարձնել դպրոցում առկա ուսուցողական նյութերին: Այստեղ մարզպետի տեղակալը ներկա գտնվեց նաև դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին:
Լեհվազում Վ. Դավթյանը եղավ գյուղի նախակրթարանում, դպրոցում, ուր ծանոթացավ պայմաններներին, համայնքում առկա խնդիրներին:
Վարդանիձոր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացվեց գյուղում նախակրթարան ունենալու անհրաժեշտության հարցը. (համայնքում կա մինչև 6 տարեկան 36 երեխա): Վ. Դավթայնը նշեց, որ խնդիրը ուշադրության կենտրոնում է, և այն լուծելու ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվում: Քննարկվել է նաև Վարդանիձորի դպրոցին մարզագույք տրամադրելու հարցը:
Աշխատանքային այցի ընթացքում մարզպետի տեղակալը համայնքի ղեկավարներին հորդորեց ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, որպեսզի տարվա վերջում պարտքեր չգոյանան: Առաջարկություն եղավ յուրաքանչյուր համայնքից սոցիալապես անապահով 4-5 ընտանիքների աջակցություն ցուցաբերել: Վ. Դավթյանի ուշադրության կենտրոնում էին նաև համայնքների էլեկտրոնային կայք էջերը: Նա պատասխանատուներին հորդորեց պարբերաբար թարմացնել կայքերը, որպեսզի իրենց համայնքներում իրականացվող միջոցառումների ու ծրագրերի մասին տեղեկացված լինի նաև հանրությունը: