Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

22.02.2016

Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նիստը վարում էր ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Օրակարգում դրված առանցքային հարցերից էր ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Առաջադրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած վստահության համար ՝ Սուրիկ Խաչատրյանը կարևորեց ԳՊՀ-ի ռազմավարական դերը տարածաշրջանում` ներկայացնելով համալսարանի ստեղծման դժվարին ճանապարհը, ինչպես նաև ավելացրեց, որ ավելի լուրջ և հեռանկարային ծրագրեր կան համալսարանի գիտական և մշակութային կյանքի զարգացման համար:
<<Մեր առջև դրված խնդիրները հստակ են, որոնց լուծման համար միասնական և արդյունավետ աշխատանք է պահանջվում: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեծ ձեռքբերումներ կունենանք>>,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:
2015թ. կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան ԳՊՀ-ի պրոռեկտոր Զ. Գրիգորյանը և գլխավոր հաշվապահ Ռ. Թապտուղյանը: ԳՊՀ-ի առաջիկա անելիքների և խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ռեկտորի պաշտոնակատար Ա. Ղուկասյանը:
Կարևորվեց համալսարանի <<Գիտական տեղեկագիր>> ունենալու հարցը: Առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաև համալսարանում ասպիրանտական կրթություն ներդնելու ուղղությամբ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 17-ի որոշմամբ փոփոխություն էր կատարվել<<Գորիսի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմում:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50