Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ <<ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ>> ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

23.02.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում քննարկվեցին <<Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի>> տրանշ 4 հատվածին առնչվող հարցեր: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, ծրագրի ղեկավար Ս.Սիվիերոն, <<Ճաննախագիծ>> ինսիտուտ ՍՊԸ-ի ինժեներ Բ. Բադալյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների  ղեկավարներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, բնապահպանության և հնագիտության մասնագետներ:
Մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված Արտաշատից մինչև Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Առանձնացվել էր կառուցվելիք ճանապարհի ծրագծի 3 տարբերակ, որոնց մասին նախագծային թիմը հանգամանորեն իրազեկեց ծրագծի երկայնքով տեղակայված Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներին: Ծավալված քննարկմանը համայնքի ղեկավարները ևս ներկայացրեցին իրենց տեսակետները, հնարավոր տարբերակներն ու առաջարկությունները: Նախագծային թիմի ներկայացուցիչները վստահեցրեցին, որ նախագծի իրականացման ընթացքում հաշվի են առնվելու յուրաքանչյուրի կարծիքը:
Քննարկման վերջում ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի ներկայացուցիչներին համագործակցության համար` նշելով որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը զարգացման մեծ հնարավորություններ է ընձեռելու նաև Սյունիքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50