Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՇԱՐԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ - ԲԱՑ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍԻՆ

24.02.2016

Այսօր Կապանում անցկացվեցին <<Պատանի երկրապահ>> ակումբների շարային մրցումներ-բաց ռազմահայրենասիրական դաս, որին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եռասերունդ երկրապահներ, ազատամարտիկներ, զինվորականներ: Միջոցառումը մեկնարկեց Բաղաբուրջի հուշահամալիրից. մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի նահատակների շիրիմներին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Այնուհետև միջոցառումները շարունակվեցին Կապանի Գ. Նժդեհի հրապարակում: Պատանի երկրապահները ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին զեկուցեցին մրցումների անցկացմանը պատրաստ լինելու մասին: Մարզպետը շնորհավորեց պատանի երկապահներին մցումների անցկացման կապակցությամբ:ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքը ներկաներին փոխանցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, ով ընթերցեց Մանվել Գրիգորյանի հրամանը` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին Սյունիքի մարզի <<Պատանի երկրապահ>> ակումբների հրամանատար և ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահ  նշանակելու մասին: Ելույթ ունեցան նաև պատանի երկրապահներ ու ծնողներ:
Պատանի երկրապահները հանդես եկան քայլերթով, ցուցադրեցին մարտական հնարքներ, որից հետո մեկնարկեցին շարային մրցումները: Ստուգատեսին լավագույնը ներկայացան Սիսիանի, Ագարակի, Կապանի ակումբները` գրավելով համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը, ովքեր մարտի 5-ին կմասնակցեն սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառման վերջում դաշտային ճաշարանում պատանի երկրապահներին տրվեց զինվորական ճաշ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50