Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

25.02.2016

Այսօր Շինուհայրում անցկացվել է Տաթև համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին ներկա էին ավագանու բոլոր 11 անդամները: Այն վարում էր Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ողջունեց ու շնորհավորեց ավագանու անդամներին՝ բոլորին մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:
Նիստին հրավիրված էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, Խոտ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Տանձատափ, Քաշունի նախկին համայնքների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը շնորհավորեց համայնքի նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ընտրվելու, լիազորությունների ստանձնման և համայնքի ավագանու գործունեության մեկնարկի կապակցությամբ:
Մուրադ Սիմոնյանը ավագանու հաստատմանը ներկայացրեց նիստի օրակարգի նախագիծը:
Օրակարգում ներառված առաջին հարցը Տաթև համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու որոշման նախագիծն էր, որն ընդունվեց 11 կողմ քվեարկությամբ: Կանոնակարգի ընդունումից հետո ավագանու բոլոր անդամներն ընթերցեցին ավագանու երդման տեքստը:
Հաստատվեցին համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու և համաձայնեցնելու կարգի, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերին և <<Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, <<ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտի, Հալիձորի, Հարժիսի, Շինուհայրի, Սվարանցի, Տաթևի, Տանձատափի, Քաշունիի գյուղապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին որոշման նախագծերը: Ավագանու առաջին նիստում որոշվեց նաև ստեղծել նախձեռնող խումբ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի Տաթև համայնքում ներդրումային ծրագրերը ներկայացնելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50