Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.02.2016

Փետրվարի 22-24-ին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի համայնքներում տեղի ունեցան հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: Հանդիպումներին ներկա էին <<Համայնքների ֆինանսիստների միության>> նախագահ Վահան Մովսիսյանը, ՏԿԱԻ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը:
Խոսվեց ՀՀ կառավարության կողմից համայնքների վարչատարածքային բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ներկայացվեցին բարեփոխումների իրականացման հետ կապված խնդիրները, առկա ռիսկերն ու առավելությունները, ինչպես նաև բարեփոխումների իրականացման ընթացակարգերը:
Հանդիպման վերջում ներկաները պատասխանեցին բնակիչների հարցերին, լսեցին նրանց կարծիքներն ու առաջարկությունները:
Նշենք, որ Մեղրիի տարածաշրջանը Համայնքների խոշորացման 14 փորձնական /պիլոտային/ ծրագրերից մեկն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50