Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

02.03.2016

Այսօր Կապանի թիվ 2 ավագ դպրոցում անցկացվեց <<Իմ կոչումն է երկրապահ>> խորագիրը կրող ռազմահայրենասիրական միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, եռասերունդ երկրապահներ, ազատամարտիկներ:
Ակումբի սաները Սյունիքի պատանի երկրապահների հրամանատար, կապիտան Զարզանդ Նիկողոսյանին զեկուցեցին միջոցառմանը պատրաստ լինելու մասին. ազատ հրամանից հետո աշակերտները ցուցադրեցին մարտական հնարքներ, զենքի քանդում-հավաքում, ցուցադրական վարժություններ. հանդես եկան երաժշտական կատարումներով: Պատանի երկրապահները հանդիսավոր երդվեցին, որ պատվով կկրեն երկրապահի կոչումը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից մարզպետի օգնական, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահ Զարզանդ Նիկողոսյանը ողջունեց պատանի երկրապահներին, իր խոսքում մասնավորապես նշելով` միշտ հարգել և հիշել սպարապետ Վազգեն Սարգսյանի և հայրենիքի համար նահատակված հայորդիների պատգամները, տեր կանգնել նրանց ժառանգությանը:
<<Մենք պատմական առաքելություն ունենք, ուստի, վստահ եմ, որ այսուհետ էլ մենք՝ պատանի երկրապահներս, պետք է ավելի շատ խոսենք հաղթանակներից ու ձեռքբերումներից և եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած՝ ընթանանք առաջ>>,- ասաց Զարզանդ Նիկողոսյանը:
Պատանի երկրապահներին ու դպրոցի անձնակազմին շնորհավորեցին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Տեր Վահան քահանա Հեբոյանը, <<Կապանի պատանի երկրապահ>> ակումբի նախագահ Վարդան Ստեփանյանը, դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը, պատանի երկրապահներ: Միջոցառման ավարտին <<Պատանի երկրապահ>> ակումբներում իրականցված սերժանտահրամանատարական դասընթացներում լավագույն արդյունքներ ցուցաբերած Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 4 աշակերտներ ստացան պատանի երկրապահի զինվորական կոչում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11