Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

02.03.2016

 Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը և ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանն այցելել են Կապանի <<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ, որտեղ ընթանում է օլիմպիադայի <<Օտար լեզու>> առարկայի մարզային փուլը:
Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ մարզպետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ հետաքրքրվել են օլիմպիադաների մարզային փուլի կազմակերպչական աշխատանքներով, ինչպես նաև տվել են անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ: Վ. Դավթյանը զրուցել է աշակերտների հետ, քաջալերել նրանց ու մաղթել հաջողություն: Օլիմպիադայի ավարտից հետո մարզային փուլի մասնակիցներն այցելեցին Կապանի երկագիտական թանգարան:
<<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ում Վ. Դավթյանը ծանոթացավ նաև հաստատության աշխատանքներին, հետաքրքրվեց խնդիրներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11