Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

04.03.2016


Այսօր Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական միջոցառում` նվիրված կանանց միջազգային օրվան: Հանդիսավոր նիստին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական խոսքը կանանց փոխանցեց մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը` մաղթելով նրանց բարեկեցություն, ընտանեկան ջերմություն և երջանկություն: Տոնի առթիվ իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները հղեց նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով բարեխիղճ աշխատանքի համար կապանցի մի խումբ կանանց հանձնեց շնորհակալագրեր ու հուշանվերներ: Կապանի քաղաքապետի շնորհակալագրին արժանացավ նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը:
Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումն ավարտվեց տոնական համերգով. կնոջը, սիրուն, գեղեցկությանը նվիրված ստեղծագործություններով ելույթ ունեցան Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի երաժշտական խմբերն ու անհատ կատարողները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11