Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ ԵՎ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

05.03.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանում մասնակցեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառմանը, որին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, եռասերունդ երկրապահներ, ազատամարտիկներ, հյուրեր: Միջոցառումը մեկնարկեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը կատարեց պատանի երկրապահների օրհնության կարգ, որից հետո մասնակիցներն այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր ու իրենց խոնարհումը բերեցին Վազգեն Սարգսյանի ու արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ ու ծաղկեպսակ դնելով նրանց շիրիմներին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սպարապետի ծննդյան 57-րդ տարեդարձի և պատանի երկարապահների երդման արարողոթյան կապացությամբ հանդես եկավ շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասվում է.
<< Այսօր հպարտությամբ ենք նշում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որովհետև մեծ հայորդի Վազգենը մեզ պարգևեց հաղթանակի կամք ու ոգի, համախմբեց մեր ժողովրդի ուժերն ու հնարավորությունները՝ 20-րդ դարի վերջում մեզ պարգևելով արժանապատիվ արցախյան հաղթանակ: Այսօր նա մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա ոգին, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրումը հայոց ազգի շահերին>>:
Դիմելով պատանի երկրապահներին՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոչ արեց.
<<Ձեր երդումը և պատանի երկրապահի շարքերի համալրումը խորհրդանշում են սպարապետի ազգանվեր գործի հավերժությունն ու երկրապահական ավանդների շարունակական լինելը: Դուք պետք է հզորանաք այնքան, որ տեր կանգնեք այսօրվա մեր անկախությանն ու ինքնիշխան հայրենիքին, արցախյան հաղթանակին>>:
Սյունիքի պատանի երկրապահների հրամանատար, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահ կապիտան Զարզանդ Նիկողոսյանը ներկաներին փոխանցեց ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը, որում ասված է.
<< Այսօրվանից դուք կարող եք հպարտորեն կրել Երկրապահի վեհ անունը: Դուք անկախության սերունդ եք, պետության և անկախության տերն եք:Դուք պարտավոր եք գրագետ և ֆիզիկապես ուժեղ լինել: Ձեզանից է կախված, թե մեր հայրենիքը որքան ուժեղ կլինի: Դուք պետք է պատրաստ լինեք տեր կանգնել հայոց արդար պահանջին` ցեղասպանության սրբադասված նահատակների պահանջներին, մեր կորսված հայրենիքին վերատիրանալու իղձին>>:
Պատանի երկրապահ կամավորականներին շնորհավորել և բարեմաղթանքի խոսք  ասաց նաև ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Տիգրան Փարվանյանը:
Բաղաբուրջի հուշահամալիրում Սյունիքի մարզի հանրակրթական 120 դպրոցների 250 աշակերտ, համալրելով պատանի երկրապահի շարքերը, հանդիսավոր երդվեցին՝ պատրաստակամորեն ծառայել հայրենիքին, դառնալ ԵԿՄ-ի արժանի հետնորդ, հայոց բանակի հզոր հենասյուն:
Երդման հանդիսավոր արարողությունից հետո հնչեցին Սպարապետին նվիրված ստեղծագործություններ, հայրենասիրական մոտիվներով երաժշտական կատարումներ, որից հետո մասնակիցներին մատուցվեց դաշտային ճաշ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11