Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ 10-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
10.03.2016

Մարտի 5-8-ը Քաջարանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության շախմատի պատանիների 10-րդ առաջնության մարզային փուլը: Հայաստանի Հանրապետության շախմատի պատանիների եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար մարզի բոլոր քաղաքները ներկայացնող պատանիներն ու աղջիկները հանդես եկան 3 տարիքային խմբերով:
Մարտի 12-ից 20-ը Երևանում անցկացվելիք հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացան մինչև 10 տարեկանների խմբում` Արշակ Քարունցը (Գորիս-5,5 միավոր), Նիկոլայ Գալստյանը ( Գորիս- 5,5 միավոր), Ալեքս Սահակյանը (Կապան-5,5 միավոր) և Արարատ Մանուկյանը (Ագարակ-5,0 միավոր), մինչև 12 տարեկանների խմբում` Գագիկ Մանուչարյանը (Կապան-6,5 միավոր), Ալեն Գևորգյանը (Կապան 6,0 միավոր), Տիգրան Աթայանը (Կապան-5,0 միավոր), Կիմ Մնացականյանը (Գորիս 5,0 միավոր), իսկ Աշոտ Բաղդասարյանը (Գորիս-5,0 միավոր) Սյունիքը կներկայացնի մինչև 14 տարեկանների խմբում: