Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
14.03.2016

Փետրվարի 20-ից մինչև մարտի 9-ը Կապանի <<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ում անցկցավեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Օլիմպիադան անցկացվեց 16 առարկաներից, որին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 671 աշակերտ: 98 աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որը կմեկնարկի մարտի 14-ին:
Օլիմպիադայի մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից: