Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՔԱՇՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

14.03.2016

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզի Քաշունի համայնքի ղեկավարի պաշտոնում երկարամյա անբասիր ծառայության և աշխատանքային գործունեության 60-ամյակի կապակցությամբ շնորհակալագրով պարգևատրել է Քաշունի համայնքի նախկին ղեկավար Գառնիկ Հակոբյանին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը և համայնքի վարչական ներկայացուցիչներ:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, շնորհավորելով Գառնիկ Հակոբյանին, շնորհակալություն է հայտնել երկարամյա աշխատանքային գործունեության և արդյունավետ համագործակցության համար: Մարզպետը կարևորել է նրա զգալի ավանդը համայնքի զարգացման գործում` ընդգծելով, որ նա առանձնակի նվիրվածությամբ է կատարել իր առջև դրված պարտականությունները:
Մարզպետը նշեց նաև, որ 25 տարի Քաշունի համայնքի ղեկավար աշխատած Գառնիկ Հակոբյանն իր գործի նվիրվածության, մարդկային արժանիքների և ամենօրյա անտրտունջ աշխատանքի շնորհիվ միշտ էլ արժանացել է բարձր գնահատականի:
Գառնիկ Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց և նշեց, որ այսուհետ էլ պատրաստ է իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել իր համայնքի զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36