Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.03.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում մարտի 14-ին տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն՝ գլխավորությամբ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանի: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը և Գորիսի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը:
Հանդիպման սկզբում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Արտուշ Ղուկասյանին` նշելով, որ վերջինիս կուտակած փորձը և հմտությունները կնպաստեն համալսարանի առջև դրված խնդիրների լուծմանը և վստահություն հայտնեց, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ բուհը կկրկնապատկի իր հաջողությունները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի կրթական հիմնախնդիրներին, հանրակրթական ուսումնական հաստատությունների ու մարզում գործող բուհերի փոխգործակցության ամրապնդմանը, կադրային քաղաքականությանը և առկա բացթողումների բարելավմանն առնչվող հարցեր:
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանն անդրադարձավ մասնավորապես գյուղական դպրոցների և հասարակական գործունեության այլ ոլորտների որակյալ կադրերի ապահովման խնդրին` այս առումով կարևորելով նպատակային ընդունելության ծրագրերի իրականացումն ու մանկավարժների վերապատրաստումը:
Հանդիպման ընթացքում կրթական հաստատությունների տնօրեններն առիթ ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել նաև մարզի երկու բուհերի ղեկավարներին:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարևորելով մարզում գործող բուհերի ռազմավարական դերը` նշեց, որ մարզի մասշտաբով կրթական խնդիրների արդյունավետ լուծումը և ոլորտի կատարելագործումը պետք է դառնա այդ բուհերի գործունեության կարևորագույն բաղադրիչներից մեկը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36