Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

16.03.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում անցկացրեց Գորիսի և Սիսիանի բուհերի, միջին մասնագիտական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Ներկայացվեցին մարզի կրթական հաստատություններում առկա հիմնախնդիրները, դրանց լուծման ուղիները և հետագա անելիքները: Նշվեց, որ այս պահին առավել ուշադրություն պետք է դարձնել կրթական նոր մեթոդների կիրառմանն ու կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում կարևորվեց համագործակցությունը մարզի բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, նաև նշվեց, որ անհրաժեշտ է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում:
Հանդիպման ավարտին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը <<Ակսել Բակունցի>> հուշամեդալով պարգևատրեց Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Աղվան Հակոբյանին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36