Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.03.2016

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և մարզպետարանի անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանի հետ՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի և վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ըստ արժանվույն գնահատելով նրա մեծ վաստակը, մասնագիտական և մարդկային որակները, շնորհակալություն է հայտնել երկարամյա համատեղ աշխատանքի համար, մաղթել հաջողություններ: Մարզպետը բարձր է գնահատել կառավարման ոլորտում նրա փորձն ու ձեռքբերումները, նշել, որ համատեղ աշխատանքը նպաստավոր է եղել տարածքային կառավարման ոլորտի ձեռքբերումների համար:
Համատեղ աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար երախտագիտության խոսքեր ասացին նաև մարզպետարանի աշխատակիցները:
Ռազմիկ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի ողջ անձնակազմին և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս մարզպետարանը կշարունակի աշխատել եռանդով ու ոգով:
Հանդիպման ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ռազմիկ Ղազարյանին պարգևատրեց շնորհակալագրով՝ պետական ծառայության ոլորտում երկարամյա անբասիր աշխատանքի, հասարակական ակտիվ դիրքորոշման, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների գործում ունեցած անձնական ներդրման համար և վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50