Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է <<ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2016>>-Ի ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

24.03.2016

Այսօր Կապանի էլեկտրոնային գրադարանում 6-րդ դասարանցիների համար անցկացվեց <<Ընթերցանության օլիմպիադա 2016>>-ի մարզային փուլը: Մրցույթին մասնակցելու համար աշակերտները նախապես գրանցվել էին www.dasaran.am կայքի համապատասխան բաժնում: Մարզային փուլին մասնկացեց Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների 49 աշակերտ: Օլիմպիադայի ընթացքում կարևորվում է սահուն ընթերցանությունը, առոգանությունը, արտահայտչականությունը և գրքի բնագրին ծանոթ լինելը: Մարզային օլիմպիադան անցկացվեց 2 փուլով. սահմանված կարգին համապատասխան նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտն իր ընտրած գեղարվեստական գրքից ընթերցեց մեկ հատված, որից հետո ժյուրիի առավելագույն միավորներ հաղթահարած մասանակիցներն արդեն 2-րդ փուլում ընթերցեցին նույն ծավալով հատված, սակայն ժյուրիի ընտրած գրքից: Վերջնական գնահատական է ընդունվել երկու փուլերի գնահատականների հանրագումարը: Մարզային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված 3 աշակերտներ իրավունք են ստացել մասնակցելու <<Ընթերցանության օլիմպիադա 2016>>-ի հանրապետական փուլին: Նշենք, որ մրցույթի ներդպրոցական փուլը կայացել էր փետրվարի 17-27-ը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24