Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵՂՐԻԻ ԵՎ ԱԳԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԷՐ
25.03.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով եղավ Մեղրիի և Ագարակի տարածաշրջաններում: Մարզպետը Ագարակ և Մեղրի քաղաքային համայնքների ղեկավարների հետ ծանոթացավ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, առկա խնդիրներին:Այնուհետև մարզպետը Մեղրիի և Ագարակի տարածաշրջանների համայնքապետերի մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ:
Համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեց նաև <<Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին կից դիահերձարանի կառուցման հարցը:
Անդրադարձ եղավ համայնքների խոշորացման ծրագրին, որի վերաբերյալ մարզպետը լսեց համայնքի ղեկավարների տեսակետներն ու առաջարկությունները: Հանդիպման ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը <<Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանի ուղեկցությամբ շրջեց բժշկական կենտրոնի տարածքում, տեղում ծանոթացավ արդիականացված դիահերձարանի կառուցման համար նախատեսված տեղանքին: