Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

25.03.2016

Համաձայն <<Մշակութային օրենսդրության հիմունքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի ՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սույն թվականի մարտի 22-ի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով Սյունիքի մարզի Եղվարդ համայնքի վարչական տարածքի <<Շինատեղ>> հանդամասում հայտնաբերված և ոստիկանության Կապանի բաժնում պահվող պատմամշակութային արժեք ներկայացնող հնագիտական առարկաները գույքագրելու և մարզային ենթակայության <<Կապանի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ին ի պահ հանձնելու նպատակով:
Ստեղծված հանձնաժողովը՝ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի գլխավորությամբ, նույն օրը հնագիտական առարկաները հանձնեց <<Կապանի երկրագիտական թանգարան>> ՊՈԱԿ-ին:
Սույն թվականի մարտի 18-ին Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի <<Շինատեղ>> տարածքից հայտնաբերվել և ոստիկանության Կապանի բաժին էին ներկայացվել բրոնզյա պատմամշակութային արժեք ներկայացնող առարկաներ:
Գտածոները մասնավորապես բրոնզեդարյան շրջանի մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերից մինչև Ուրարտուի մշակույթի հնագիտական արժեքներ են, պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ, դանակներ էին՝ ընդհանուր թվով 192 նմուշ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24