Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ

29.03.2016

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանն ու Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը մարտի 24-ին հանդիպումներ ունեցան Տաթև համայնքի Խոտ, Հալիձոր, Տաթև, Սվարանց և Տանձատափ բնակավայրերի բնակիչների հետ: Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը բնակիչներին ներկայացրեց բնակավայրերում առաջադրված վարչական ներկայացուցիչներին:
Հանդիպումների ընթացքում քննարկել են համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված հարցեր, ծանոթացել` առկա խնդիրներին: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն անդրադարձավ նաև երիտասարդների ժամանցի կազմակերպման և անհատական ունակությունների զարգացմանն ուղղված խնդիրներին: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց համայնքում առաջիկայում իրականացվող ծրագրերը: Մարզային և համայնքային իշխանությունները պատասխանեցին բնակիչներին հուզող հարցերին, լսեցին նրանց առաջարկությունները:
Տաթև համայնքում Վարդան Դավթյանն այցելեց նաև նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51