Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

30.03.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատարյանն   ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ գործունեության նպատակների, խնդիրների և հիմնական ուղղությունների, առաջիկա բարեփոխումների, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից մարզերում իրականացվող տարբեր ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:
Մարզպետը տեղեկություններ ներկայացրեց մարզի հատուկ դպրոցների, հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման և մշտադիտարկումների արդյունքները, կիսվեց իր մտահոգությունների և մոտեցումների մասին: Խոսվեց նաև խնամքի և գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման, նախակրթարաններում կադրերի վերամասնագիտացման, ինչպես նաև որոշ ծրագրերի ընթացքի մանրամասների հետ առնչվող հարցերի մասին:
Սուրիկ Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրեց մարզում ներառական կրթության ներդրման գործընթացի և երեխայի այլընտրանքային խնամքի հետ կապված առկա խնդիրները, խոսեց հավանական դժվարությունների, մոտեցումների վերանայման և աջակցության անհրաժեշտության մասին:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզի երեխաների ներառական որակյալ կրթության, ընտանիքում ապրելու և սոցիալական ներառման իրավունքների պաշտպանությանն ուղղված արդյունավետ համագործակցության համար և նշեց, որ կարվի հնարավոր ամեն ինչ՝ գրասենյակի կողմից մարզում իրականացվող աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու և մարզային կառույցների միջև գործընկերային կապն առավել ապահովելու նպատակով:
Ներկայացվեցին ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացված մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքները, մարզում ներառական կրթության ներդրման փորձը, ուսուցիչների կարողությունների, աջակցության համակարգերի և մասնագետների հետ կապված խնդիրներն ու հաղթահարման ուղիները, բարեփոխումների նախապատրաստման ընթացքը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը ներկայացրեց Սյունիքի մարզում իրականացված հիմնական և առաջիկա ծրագրերի մանրամասները: Նշվեց, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում մարզի մասնավորապես սոցիալական և առողջապահության ոլորտների տարբեր բնագավառներում:
Զրուցակիցները երկուստեք դրական և արդյունավետ համարեցին այս ոլորտներում ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությունը և ընդգծեցին խոցելի երեխաների սոցիալական ներառման և երեխայի խնամքի համակարգի բարեփոխման շրջանակներում այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ծրագրի ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Մարզպետ Ս.Խաչատրյանը գոհունակություն հայտնեց հանդիպման և արդյունավետ փոխգործակցության համար: Մարզպետը կարևորեց նաև հատուկ կարիքավոր և հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը և հույս հայտնեց, որ դրանց իրականացումը հնարավորություն կընձեռի արդյունավետ լուծումներ գտնելու հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, խոցելի երեխաների սոցիալական ներառման և երեխայի խնամքի բարեփոխման հետ կապված ներառական կրթության ներդրման և աջակցմանն ուղղված ձեռնարկումներում, ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ու ամրապնդման հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24