Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ ԿԱՅԱՑԱՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

30.03.2016

 Մարտի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 52 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունվեց, աշխատանքի տեղավորման՝ տասնհինգ, ռմբակոծված տան փոխհատուցման հարցով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից երեսունին տրվել է դրական լուծում, երկու դիմում մերժվել է, չորս դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում: Աշխատանքի ընդունվելու մասին դիմած տասնհինգ քաղաքացիները վերցվել են հաշվառման:
Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրվում է ռմբակոծված տան փոխհատուցման վերաբերյալ դիմումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24