Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

02.04.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Այցի շրջանակներում նախարարը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ այցելել է Սիսիանի տարածաշրջանի մի շարք համայնքներ, անցկացրել հանդիպում Սիսիան քաղաքում` համայնքի ավագանու մասնակցությամբ: Սիսիանում նախարարը այցելել է նաև Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 6 վթարային բազմաբնակարան բնակելի շենքը և Սիսիանի երաժշտական դպրոցը: Այնուհետև Գորիսում հանդիպել է տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` քննարկել համայնքային նշանակության մի շարք հիմնախնդիրներ:
Սյունիքի մարզում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի աշխատանքային այցն ավարտվեց Շինուհայրում: Այստեղ նախարարը նոր ձևավորված Տաթև համայնքի ղեկավարի և վարչական ներկայացուցիչների հետ անցկացրեց խորհրդակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24