Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

04.04.2016

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռազմական գործողությունների վերսկսման հետ կապված` ԼՂՀ բնակչության աջակցությանն ուղղված Սյունիքի մարզի համայնքների, կազմակերպությունների և քաղաքացիների նախաձեռնությանը ընդառաջելով, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ ԼՂՀ-ի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով` մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանի նախագահությամբ: Հանձնաժողովը կազմակերպում և ապահովում է մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
   Հանձնաժողովի անմիջական հսկողությամբ այսօր արդեն որոշակի քանակությամբ ծանրոցներ պատրաստվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանում, որոնց մեջ առաջին անհրաժեշտության պարագաներ են և սնունդ: Մարզպետարանի այս նախաձեռնությանը միացան ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանի ենթակայության կազմակերպությունները,  այլև հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ, ձեռներեցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:19:38