Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
06.04.2016

Ապրիլի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: Մարզպետը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, զրուցել տուժածների հետ, քաջալերել նրանց, հայտնել իր զորակցությունը և մաղթել շուտափույթ ապաքինում: