Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ ՍՅՈՒՆԵՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

06.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 5-ին Սիսիանում ներկա գտնվեց հակառակորդի հրետակոծության հետևանքով զոհված սիսիանցի կամավորականներ Մայիս Միրզոյանի, Արմեն Բեգլարյանի, Սերգեյ Դանղյանի, Սեդրակ Ասրյանի, Դավիթ Սարգսյանի, Եղիշե Նիկալյանի հոգեհանգստի արարողությանը: Արցախյան պատերազմի հերոսներին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության և ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, սյունեցիներ:
Նույն օրը երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մասնակցել է կապանցի կամավորական Գագիկ Փարսադանյանի հոգեհանգստի արարողությանը:
Ի դեպ, Սիսիանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության և ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարները այցելել են Սիսիանի կայազորային  հոսպիտալում գտնվող զինծառայողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24