Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՎԱՐՏՎԵՑ ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ
08.04.2016

Կապանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Մրցաշարին մասնակցում էին տարածաշրջաններում առաջին տեղ գրաված Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 6 հիմնական, Ագարակի և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցների թիմերը: Պատասխանատուների հավաստմամբ` համառ և անզիջում պայքարից հետո հաղթող ճանաչվեց Սիսիանի ավագ դպրոցի թիմը և իրավունք ստացավ մասնակցելու մայիսին Երևանում անցկացվելիք Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի հանրապետական փուլին:
Մարզային փուլի մասնակիցներն ստացան նվերներ: Հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով, իսկ խմբի անդամներն ստացան հեռախոսներ և պլանշետներ: