Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՇՈՒՐՋ
13.04.2016

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ <<Հարավային ջրավազանային կառավարման պլանի>> նախնական գնահատման հայտի որոշման նախագծի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, համայնքապետարանների և շահագրգիռ կազամակերպությունների ներկայացուցիչներ:
Հանրային քննարկմանը արծարծվեցին <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի սահմանված կարգով <<Հարավային ջրավազանային կառավարման պլանի>> նախնական գնահատման հայտի որոշման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հարցեր:
Մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետերը, առաջարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև կիսվեցին իրենց մտահոգություններով:
Պատասխանատուների հավաստմամբ՝ հայտերի ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում նախատեսվում է գնահատման ընթացք տալ դրանց: