Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ

14.04.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ, Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը ապրիլի 13-ին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանում տեղակայված դիրքեր՝ պաշտպանական բանակի պետական սահմանագիծը պահող տեղամասեր:Այստեղ զինծառայողների հետ միասին իրենց վստահված սահմանն են պաշտպանում նաև Սյունիքի մարզից մեկնած կամավորականները:
Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է առաջնագծում իրենց ծառայությունն անցկացնող զինծառայողներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ:
Սյունիքի մարզի ղեկավարը առաջնագծում կանգնած սահմանապահներին է փոխանցել սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ և իր երախտագիտությունը հայտնել ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար, մաղթել տոկունություն ու խաղաղ ծառայություն:
Սուրիկ Խաչատրյանը կարևորել է զինվորների կողքին լինելը, նրանց լսելն ու տեղում բոլոր խնդիրներին ծանոթանալը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50