Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

14.04.2016

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ապրիլի 14-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել են Տաթևի վանական համալիր:
Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շրջել են վանքի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, քննարկել հոգևոր կյանքին, եկեղեցաշինության ծրագրերին և մարզի սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր:
Մարզպետը ընդգծել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի և Սյունյաց թեմի միջև առկա ջերմ գործակցային հարաբերությունների մասին` պատրաստակամություն հայտնելով աջակցելու հայ եկեղեցու ազգանպաստ առաքելությանը:
Հայոց հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել մարզպետին և մարզային իշխանություններին՝ թեմի ծրագրերին և եկեղեցականների դասին ցուցաբերվող զորակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50