Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԼՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
15.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ապրիլի 14-ին Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում մասնակցել է մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա էին ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բանաստեղծի հարազատները, սյունեցիներ:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին բանաստեղծի հուշարձանին, վերհիշեցին դրվագներ նրա կյանքից, անդրադարձան նրա թողած հարուստ ժառանգությանը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր խոսքում կարևորեց Սահյանի հայրենի գյուղում տուն-թանգարանի գոյությունը, նշելով, որ այն հետագայում ուխտատեղի կդառնա ոչ միայն սյունեցիների, Սահյանի երկրպագուների, այլև համայն հայության համար: