Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

18.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզի հանրակրթական դպրոցների 179 աշակերտ արժանացավ դիպլոմի և դրամական պարգևի: Աշակերտներին մրցանակները հանձնեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Նա շնորհակալություն հայտնեց մանկավարժներին ու աշակերտներին բարձր ցուցանիշների համար` հույս հայտնելով, որ հաջորդ տարի Սյունիքի մարզում այդ արդյունքները կկրկնապատկվեն:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանն ամփոփելով օլիմպիադայի արդյունքները, անդրադարձավ նաև օլիմպադայի ընթացքում արձանագրված թերություններին ու բացթողումներին:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում առավել ակտիվ են եղել Կապանի թիվ 2 և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցների աշակերտները, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 34 և 32 մրցանակային տեղ: Հիմնական դպրոցներից լավագույն արդյունք ցուցաբերել է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը (վեց մրցանակային տեղ): Գյուղական դպրոցներից մարզային փուլում լավագույն արդյունքներ ունեցան Խնձորեսկի, Աճանանի, Սառնակունքի միջնակարգ դպրոցների աշակերտները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50