Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ

20.04.2016

 <<asekose.am>> էլեկտրոնային կայքը ապրիլի 19-ին հրապարակել է <<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին>> քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի տարածած ստահոդ տեղեկությունները ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին:
 Մ. Սարգսյանը սեփական անձի նշանակալիությունը հանրությանը պարտադրելու համար ընտրել է անհարկի վիրավորելու, զրպարտության և ապատեղեկատվության ուղին: Հարգելի խմբագրություն, Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման ճանապարհը համարվում է միջպետական մայրուղի, որի շահագործումը, պահպանումը և վերանորոգումը մարզպետարանների գործառույթներից դուրս է և անիմաստ է դա կապել մարզի <<արդյունավետ>> կառավարման հետ:
Ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանի` Արցախում արագ արձագանքման շտաբի պետ լինելուն, ապա դա մտացածին և բացարձակ կեղծ տեղեկատվություն է:
Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարզպետի նախաձեռնությամբ և մարզի բազմաթիվ կոլեկտիվների, գործարարների և անհատ քաղաքացիների կողմից մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Արցախին: Ողղակի արվել է այն, ինչ Արցախի համար այս օրերին անում է ամբողջ հայ ժողովուրդը:
Ասվածին հավելենք, որ քառօրյա պատերազմի առաջին իսկ օրը Արցախ են ուղևորվել մարզի բազմաթիվ կամավորականներ` ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, իսկ ապրիլի 17-ին առաջնագիծ է մեկնել մարզի կամավորների երկրորդ խումբը:
 Այսօր Արցախի պաշտպանությանն ուղղված ամենափոքր քայլն անգամ խանդավառությամբ է ընդունվում յուրաքանչյուրիս կողմից: Այս առումով բացարձակ անհասկանալի է` ինչ նպատակ են հետապնդում քաղաքացիական նախաձեռնության անդամի թունոտ և իրականության հետ աղերս չունցող խոսքերը, ինչպես նաև դրանք նույնությամբ հրապարակելը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24