Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԻՍԻԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿԱՐՈ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ
20.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Սիսիանում ներկա գտնվեց ազատամարտիկ Կարո Համբարձումյանի հուղարկավորությանը: Կարո Համբարձումյանը ապրիլի 4-ին առաջնագիծ մեկնող Սիսիանի ջոկատի կազմում էր, ով հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորվել էր: Մի քանի օր տևած կյանքի ու մահվան պայքարում ազատամարտիկի կյանքը փրկել չհաջողվեց:
Կարո Համբարձումյանի վերջին հրաժեշտին մասնակցում էին ներկայացուցիչներ մարզային ու քաղաքային իշխանություններից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, զինվորականներ, սյունեցիներ: