Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

21.04.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գ. Սանթրոսյանին, դասախոսներ Մ. Գալստյանին ու Ժ. Աղաջանյանին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժինների պետերը: Քննարկվեցին Մեղրիի թիվ 1 և Ագարակի միջնակարգ դպրոցներում իրականացվող գյուղատնտեսական ուղղվածությամբ հատուկ դասարանների ծրագրի հետ կապված հարցեր:
Ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, ինչպես նաև հետագայում ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Մասնագետների պատրաստումը նպաստելու է նաև տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկությունները:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը կարևոր համարեց Սյունիքում նման ծրագրի իրականացումը` նշելով, որ գյուղատնտեսության զարգացումը կարևոր նշանակության խնդիր է և համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողությունների կհասնեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24