Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

22.04.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց քննարկում Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի և ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի հետ համատեղ իրականացվող <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը>> ծրագրի շուրջ: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, գյուղական համայնքների ղեկավարներ:
Ծրագրի նպատակն է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը հանրության համար դարձնել թափանցիկ ու հասանելի: Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքները` համայնքի ղեկավարներին հորդորելով նշված ժամանակահատվածում տրամադրել իրենց համայնքապետարաններում առկա, չհրապարակված և օրենքով գաղտնիք չպարունակող տեղեկությունները:
Լևոն Բարսեղյանը պատասխանեց նաև հանդիպման մասնակիցների հարցերին, լսեց նրանց առաջարկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:14:04