Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

29.04.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ զբաղվածության աջակցության Սյունիքի մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը: Ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Ա.Շահնազարյանը, Սիսիանի, Գորիսի, Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, <<Կարմիր խաչի>> Սյունիքի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ա. Արզումանյանը, <<Ազատամարտ>> կոմիտեի նախագահ Խ. Հարությունյանը, <<Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն>> ՀՈԱԿ տնօրեն Կ.Հովհաննիսյանը: Անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց:
Օրակարգի առաջին կետով հանձնաժողովի քարտուղար ընտրվեց Արամ Շահնազարյանը: Օրակարգի երկրորդ կետով հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանը դրվեց Սիսիան քաղաքի <<Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացում>> ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մաքրվելու են Սիսիան քաղաքի Շահումյան, Մյասնիկյան, Ն. Ադունց, Ադամյան, Կամոյի փողոցների հեղեղատար առուները, բարեկարգվելու Իսրայելյան, Գ. Նժդեհ, Սիսական փողոցների, Երիտասարդական այգու կանաչապատ տարածքները, իսկ մարզադահլիճի հարակից հատվածում կկառուցվի կանաչապատ նոր տարածք: Ծրագիրը նաև ժամանակավոր զբաղվածության խնդիր է լուծելու:
Նիստին մասնակիցները ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որից հետո ծրագիրը հաստատվեց հանձնաժողովի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50