Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

04.05.2016

Այսօր Կապանում անցկացված աշխատանքային սեմինարին քննարկվեցին <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում տեղ գտած Միջգերատեսչական համագործակցության սկզբունքների և իրականացման կարգի վերաբերյալ հարցեր: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, USAID/PRIP քաղաքականության թիմի ղեկավար Արսեն Մանուկյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, սոցիալական ապահովության և զբաղվածության տարածքային կենտրոնների ղեկավարներ, մարզի կրթական և առողջապահական հաստատությունների, ոստիկանության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանն իր խոսքում կարևորելով նման հանդիպում-քննարկումները` պատրաստակամություն հայտնեց աջակցելու մարզի սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Անդրադարձ եղավ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման և սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշմանը, Միջգերատեսչական համագործակցության կանոնակարգին, տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին, համակարգող խորհրդի ձևավորմանն առնչվող հարցերի: Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի նպատակն է հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, կազմել ու իրականացնել սոցիալական ծրագրեր և ապահովել շարունակական հսկողություն:
Քննարկմանը մասնակիցները ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24